National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 5

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից սպասելիքներին եւ այլն :

ՈՒսանողներին հետաքրքրրող հարցերից էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որին ի պատասխան պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցի՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու եւ մեր երկրում, եւ նրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ են կազմակերպվելու Կիպրոսի, Հունաստանի եւ Չեխիայի խորհրդարաններում: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարըշարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերից մեկը, ինչը նպատակ ունի ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլեւ կանխել հնարավոր նման ոճրագործությունները:

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից եւ Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունից: Այս համատեքստում նա նշել է այն դրական միտումները, որոնք արդեն իսկ նկատելի են՝ գազի սակագնի պահպանում, ադամանդագործության զարգացում, արտահանման ծավալների մեծացում, շուրջ 170 միլիոնանոց շուկայի հնարավորություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am